Ապրիլի 28-ին եւ 29-ին Երեւանում կայացավ հեծանվահրապարակի մրցաշրջանի բացումը: Մոտ 40 հեծանվորդներ մրցեցին խմբակային վազք` դուրս գալով եւ խմբակային վազք` միավորներով մրցաձեւերում: Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբով` պատանիներ եւ երիտասարդներ: Երիտասարդների հետ մրցեցին նաեւ մեծահասակները:
Մրցանակային տեղեր զբաղեցրին.
Երիտասարդներ. խմբակային վազք` միավորներով. Ռոբերտ Խաչատրյան, Տարոն Նիկողոսյան, Նիկոլայ Գասպարյան
Խմբակային վազք` դուրս գալով. Ռոբերտ Խաչատրյան, Լեւոն Լավչյան, Տարոն Նիկողոսյան
Պատանիներ. խմբակային վազք` միավորներով. Ամու Ասուբով, Հովհաննես Երանոսյան, Հենրի Երանոսյան
Խմբակային վազք` դուրս գալով. Ամու Ասուբով, Հովհաննես Երանոսյան, Հենրի Երանոսյան:
Հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ տարեցտարի մարզիկները բարելավում են իրենց արդյունքները.
«Գոհացնող է, որ քայլ առ քայլ մոտենում ենք մեր կարեւոր նպատակներին: Երիտասարդներն ու մեծահասակներն այս տարի պետք է մասնակցեն Եվրոպայի առաջնություններին, իսկ պատանիները` եվրոպական օլիմպիական փառատոնին»,- ասաց Արմեն Գյոզալյանը:
Օլիմպիական փառատոնին նախատեսված է երեք պատանու մասնակցություն, անունները դեռեւս հայտնի չեն: