Նախավերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը երկրորդն է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում

12:08 - 01 Մայ, 2017

Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության յոթերորդ տուրում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 3:1 հաշվով առավելության հասավ «Heart of Finland» թիմի նկատմամբ:

Հաղթական միավոր բերեցին Ռաֆայել Վահանյանը եւ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Գալդունցն ու Նորայր Քալանթարյանը ոչ-ոքի արեցին:

Հայաստանի հավաքականը 11 միավորով (19.5 անհատական միավոր) շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը:

Մրցաշարային աղյուսակը 14 միավորով գլխավորում է Սանկտ Պետերբուրգի թիմը:

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ