Մեկնարկել է լողի Հայաստանի առաջնությունը

18:23 - 28 Ապր, 2017

Ապրիլի 28-ին «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում մեկնարկեց լողի Հայաստանի առաջնությունը: Մասնակցում է 120 մարզիկ Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից:

Հանրապետության առաջնությունը մեծահասակների կարգավիճակ ունի, բայց մասնակցում են նաեւ մինչեւ 2003 թվականը ծնված պատանիները: Մրցումների արդյունքով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի առաջնություններին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանն ասաց, որ հանրապետության մի քանի ռեկորդներ են սպասվում:

Լողորդները կմրցեն ապրիլի 28-ից 30-ը: Երկրի առաջնությանը մասնակցում են ազգային հավաքականի բոլոր առաջատարները:

Առաջին օրվա արդյունքները.

Տղամարդիկ. 50 մ, ազատ ոճ. Վահան Մխիթարյան, Արթուր Բարսեղյան, Վլադիմիր Մամիկոնյան

100 մ, բրաս. Լեոն Վարդանյան, Շահեն Խոնդկարյան, Լեւոն Խաչատրյան

100 մ, թիկնալող. Մայքլ Բրաուն, Լեոն Վարդանյան, Գեւորգ Պաղդասարյան

400 մ, ազատ ոճ. Գեւորգ Մարկոսյան, Նարեկ Կամենդատյան, Տարոն Սկիզյազ:

Փոխանցալող, 4х50 մ, ազատ ոճ. Դավիթ Համբարձումյանի անվան ՄՊՄԴ, «Նեպտուն», «Ակվա-Լենդ»:

 

Կանայք. 50 մ, ազատ ոճ. Վարսենիկ Մանուչայան, Անի Պողոսյան, Եվա Ավագյան

100 մ, բրաս. Էլեն Եսասյան , Գայանե Կարապետյան , Արեւիկ Հակոբյան

100 մ, թիկնալող. Անի Պողոսյան, Մարիամ Մխիթարյան, Կայրա Բրաուն

400 մ, ազատ ոճ. Վարսենիկ Մանուչարյան, Էլեն Զիրոյան, Եվա Կարապետյան

Փոխանցալող, 4х50 մ, ազատ ոճ. «Ակվա-Լենդ», «Գրանդ Սպորտ», «Գոլդ Ջիմ»:

 

Այլ նորություններ