Ապրիլի 19-ին Երեւանում մեկնարկել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին փուլը: Առաջնությանը մասնակցում է 5 թիմ ` ՖԻՄԱ, Արցախ, ՃՇՀԱՀ, ՀԱՊՀ և Գյումրի:
Երեկ ՖԻՄԱ-ն 3:0 հաշվով հաղթել է ՀԱՊՀ-ին, իսկ Արցախը նույն` 3:0 հաշվով առավելության է հասել ՃՇՀԱՀ-ի նկատմամբ:
Այսօր ՖԻՄԱ-ն զիջեց Արցախին` 2:3, Գյումրին էլ պարտվեց ՃՇՀԱՀ-ի թիմին` 2:3:
Վաղը ՖԻՄԱ-ն կմրցի ՃՇՀԱՀ-ի հետ, իսկ Գյումրին` Արցախի:
Լուսանկարը` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի