Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մեր մարզիկներից չորսը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափերում, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը՝ օղակներում, Արթուր Դավթյանը՝ հենացատկերում, ութ ուժեղագույնների մեջ են եւ պայքարելու են մեդալների համար:
Արթուր Դավթյանը եզրափակիչ է մտել նաեւ բազմամարտում:
Լուսանկարը՝ Հարություն Մերդինյանի անձնական արխիվից