Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Վլադիկավկազում: Թիմը Երեւան վերադառնալու է ապրիլի 8-ին:
Գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը Վլադիկավկազից ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ Հարավային Օսեթիայի ըմբիշների հետ համատեղ մարզումներն ընթանում են նորմալ հունով.
«Փորձում ենք տղաների մոտ պլանավորված աճ ապահովել: Երեկ ընկերական գոտեմարտեր անցկացրինք: Վատ չէր: Աշխատում ենք թե´ ուժային պատրաստվածության, թե´ տեխնիկայի վրա: Այս փուլում մեզ առավելագույն ծանրաբեռնվածությամբ մարզումներ են հարկավոր, բայց ոչ լավագույն մարզավիճակի հասնել: Ծանրաբեռնվածությունը կթուլացնենք մեկ շաբաթ հետո»,- ասաց Արմեն Նազարյանը: