«Լոս Անջելես - 2028 » (LA28) օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մի քանի մրցավայր է առաջարկել մարմնամարզության մրցումների անցկացման համար: Դրանք հնարավոր է տեղի ունենան քաղաքի կենտրոնում գտնվող ամենահայտնի վայրերից մեկում՝ նոր վերանորոգված 18 000 նստելատեղ ունեցող համալիրում:
«Դա երազանքի սցենար է մեր մարզաձևի համար: Մարմնամարզությունը օլիմպիական խաղերի լավագույն ձևերից մեկն է, և մրցաշարը հյուրընկալելու առաջարկը Լոս Անջելեսի ամենահայտնի մրցավայրերից մեկում՝ հրաշալի նորություն է» - մեկնաբանել է մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ Մորինարի Վատանաբեն: