Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Այսօր կայանում են եզրափակիչները:
Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ նվաճեց, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն էր:
Մարտի 25-ին` մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ եւ զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում:
Դավթյանն այսօր բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափերում:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի