Բռնցքամարտիկները կշարունակեն պատրաստվել Եվրոպայի առաջնությանը

15:52 - 24 Մար, 2017

Ռումինիայում` Մ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից եւ Գերմանիայում` «Chemistry Cup 2017»  միջազգային մրցաշարից հետո հայ բռնցքամարտիկները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ շարունակում են պատրաստվել հունիսի 14-26-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«Գերմանիայում 3 մարզիկ հանդես եկավ: Վազգեն Շահվերդյանը (81 կգ) պարտություն կրեց առաջին մարտում:

Գոռ Երիցյանը (69 կգ) մեկնարկում հաղթանակ գրանցելուց հետո քառորդ եզրափակչում, մրցավարական տեսանկյունից վիճելի մարտում զիջեց մրցակցին:

Հովհաննես Դանիելյանը սկսեց կիսաեզրափակչից, որտեղ նրա մրցակիցը վնասվածքի պատճառով ռինգ չմտավ, իսկ պարտված եզրափակչում նրա դեմ դուրս եկավ ուժեղ մրցակից:

Ես հիմա բռնցքամարտիկներին չէի բաժանի առաջին  եւ երկրորդ համարների: Դա պայմանական է:

Ապրիլին կվերսկսենք մարզումները` պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Դա մեր գլխավոր նպատակն է:

Ապրիլի 10-16-ը Թբիլիսիում կմասնակցենք Եվրոպայի եւ ԽՍՀՄ չեմպիոն Դավիթ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարին: Կան եւս մի շարք մրցումներ Լեհաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, բայց դեռ պարզ չէ` ով որտեղ հանդես կգա»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

 

Այլ նորություններ