Ավարտվեց սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը տղաները հանդես եկան թրասուսեր, իսկ աղջիկները` ճկասուսեր զենքաձեւերում:
Աղջիկների պայքարում չեմպիոն դարձավ Արփինե Աթոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Անահիտ Ալոյանը, երրորդը` Սոնա Բարսամյանն ու Սեդա Գեւորգյանը:
Տղաների մրցույթում հաղթեց Լեւոն Քերոբյանը, երկրորդ տեղում Էդուարդ Բաղյանն էր, երրորդում` Արմեն Ղալաչյանն ու Վահան Նազարեթյանը: