Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում շարունակվում են Համաբանակային 6-րդ ամառային խաղերը: Իրենց ելույթներն ավարտեցի ազատ ոճի ըմբիշները: Այսօր մրցագորգ էին դուրս եկել 61 կգ քաշային Գոռ Թորոսյանը և 70կգ քաշային Արեն Ալեքյանը:
Հայ ըմբիշները պարտվեցն մեկնարկային գորտեմարտում: Թորոսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով զիջեց կորեացի Յու Ջի Հունին, իսկ 70կգ քաշային Արեն Ալեքյանը 1/8 եզրափակիչում 3:5 հաշվով պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Կումար Դինեշին:
Այսպիսով՝ Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշները մնացին առանց մեդալի:
Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցագորգ դուրս կգան հոկտեմբերի 9-ին:
Համաշխարհային բանակային խաղերն անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Այս տարի խաղերին մասնակցում են 110 երկրի 8700 մարզիկ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Համաբանակային խաղերին: Մեր հավաքականը Կորեա է մեկնել 15 մարզիկով, ովքեր իրենց ուժերն են չափում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում և հեծանվասպորտում:
Լուսանկարը՝ "Wrestling-Armenia" ֆեյսբուքյան էջից: