Թեհրանում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության 64 մասնակիցները գլխաշորով են խաղում:
Իրանում գործող օրենքի համաձայն, կանայք հասարակական վայրերում պարտադիր պետք է հիջաբ կրեն: Այդ պատճառով աշխարհի մի շարք առաջատար շախմատիստուհիներ հրաժարվեցին մեկնել Թեհրան: Իսկ նրանցից շատերը, ովքեր ժամանել են, խաղատախտակների առջեւ իրենց այնքան էլ հարմարավետ չեն զգում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը հաստատում է այդ հանգամանքը՝ նշելով, որ թեեւ կազմակերպիչները թույլատրել են հիջաբի փոխարեն շարֆով ծածկել գլուխը, բայց, միեւնույն է, թե´ ինքը, թե´ Լիլիթ Մկրտչյանն իրենց հարմարավետ չեն զգում:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի