Դոհայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով:
Բաչկովի առաջին մրցակիցը հարավկորեացի Հյունչուլ Լիմինն էր: Հայ բռնցքամարտիկը կարողացավ հաղթել 0-3 հաշվով: Հաջորդ մենամարտը Բաչկովը կանցկացնի Ազիզ Բեբիտովի (Թուրքմենստան) հետ:
Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների քաշային կարգերում խաղարկվում են 2 օլիմպիական ուղեգիր 52 կգ քաշային կարգում, և 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56կգ և 64 կգ քաշային մարզիկները:
Լուսանկարը՝ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից: