31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային, վերջին օրը մեդալների համար պայքարը շարունակում են ազատ ոճային ըմբիշները։
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Դավիթ Սաֆարյանի (65 կգ) առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում իտալացի Ֆրանկ Չամիզո Մարկեսն էր։ Սաֆարյանը պարտվեց` 3-1 հաշվով։
Քիչ ավելի ուշ պայքարը կսկսի Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ Գեորգի Կետոևը։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին