Ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանն (105 կգ) Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը նախ բարձրացրեց 200 կգ, այնուհետև` 207կգ և վերջին մոտեցմամբ՝ 210 կգ։
Հրում վարժությունում Մինասյանը գլխավերևում պահեց 236 կգ, հետո չբարձրացրեց 241 կգ, սակայն երրորդ մոտեցմամբ` բարձրացրեց այդ նույն 241 կգ։ Երկամարտի 451 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում բարձրացրեց 186 կգ, 193 կգ և 195 կգ։ Հրումում նա բարձրացրեց միայն 245 կգ և երկամարտի 440 կգ արդյունքով 4-րդն է Օլիմպիական խաղերում։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Լուսանկարներն` այստեղ
Պաշտոնական գործընկեր` Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին