Անբացատրելի զգացողություններ ունեմ. Սիմոն Մարտիրոսյան

05:00 - 16 Օգո, 2016

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի կարծիքով` նման հաջողության համար ինքը պարտական է մարզիչներին:

«Միշտ աշխատել եմ քրտնաջան, և այդ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը  հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնը ասել նաև այս խաղերի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարտիրոսյանը:

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ