Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

03:41 - 16 Օգո, 2016

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը` առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև, գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` Մարտիրոսյանը չբարձրացրեց 195 կգ։

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո  բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդն էր։

Խաղերի չեմպիոն դարձավ ուզբեկ Ռուսլան Նուրուդինովը, ով երկամարտում գրանցեց 431 կգ արդյունք։ Վերջինս հրում վարժությունում սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ պոկելով 237 կգ կշռող ծանրաձողը։

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Լուսանկարներն՝ այստեղ

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ