Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաղթանակ տոնեց Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում

01:19 - 14 Օգո, 2016

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը  հաղթանակ տոնեց առաջին մենամարտում։

Աբգարյանը տղամարդկանց 52 կգ քաշային կարգի առաջին մենամարտում ուժերն էր չափում Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյի հետ։ Հայ բռնցքամարտիկը հաղթեց 2-1 հաշվով։

Օգոստոսի 14-ին իրենց երկրորդ մենամարտերը կանցկացնեն Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը։

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Լուսանկարներն՝ այստեղ

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ