Օլիմպիական խաղեր. Մրցումային 5-րդ օր

09:55 - 10 Օգո, 2016

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկները և ծանրորդները:

Նախ, իրենց մեկնարկային մենամարտերը կունենան Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը: Նրանք կմեկնարկեն տեղական ժամանակով` 11:30-ին և 12:30-ին:

Այնուհետև, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը` 69 կգ քաշային կարգում կմտնի պայքարի մեջ:

Օրվա վերջին՝ տեղական ժամանակով` 19:00-ին, մեդալների համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը:

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պաշտոնական գործընկեր` Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ