Մարզպետ Մինասյանը դարձել է Մ20 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր

10:02 - 05 Հոկ, 2015

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մարզպետ Մինասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

56 կգ քաշային կարգում Մինասյանն երկամարտի 227 կգ (107+120) արդյունքով զբաղեցրել է 3-րդ տեղը: Վերջինիս 7 կգ զիջել է Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկ Դավիթ Դավայանին, ով նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Դավիթ Դավայանը (56 կգ), Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն և Սամվել Գասպարյանը (94 կգ):

 

Այլ նորություններ