«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Գոռ Մինասյան

11:20 - 27 Հուլ, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ Գոռ Մինասյանն է` Գյումրու ևս մեկ ներկայացուցիչ: Նա ծնվել է 1994 թվականին: Գոռը ծանրամարտի` Հայաստանի հավաքականի ամենակենսուրախ մարզիկներից է և Գյումրեցուն բնորոշ հումորի զգացում ունի՝ սուր և դիպուկ: Հայաստանի հավաքականի գերծանր քաշային ծանրորդն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Պատանեկան Օլիմպիական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մինասյանը հայկական ծանրամարտի ամենահեռանկարային մարզիկներից է:

 

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ոչ, չունեմ նման բաներ:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

Ուժ, եռանդ և հաղթանակ:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Ծնողներիս:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Թիմակիցներիս հետ:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Հաղթանակով: 

Ծանրորդներ` Ռուբեն Ալեքսանյան

Անդրանիկ Կարապետյան

Սիմոն Մարտիրոսյան

Լողորդներ՝ Վահան Մխիթարյան 

Մոնիկա Վասիլյան

Ձյուդոյիստ`Հովհաննես Դավթյան

Աթլետներ՝ Գոռ Ներկարարյան

Գայանե Չիլոյան

Լիլիթ Հարությունյան

Լևոն Աղասյան

Դիանա Խուբեսերյան

Ամալիյա Շարոյան

Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան

Հարություն Մերդինյան

Արթուր Դավթյան 

Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե

Գեորգի Կետոև

Դավիթ Սաֆարյան

Գառնիկ Մնացականյան

Արթուր Ալեքսանյան

Մաքսիմ Մանուկյան 

Միհրան Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյան

 Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան

Բռնցքամարտիկներ՝  Հովհաննես Բաչկով

Նարեկ Աբգարյան

 Արամ Ավագյան

Վլադիմիր Մարգարյան

 Արթուր Հովհաննիսյան

Պաշտոնական գործընկեր՝ Ucom 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ