Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը, որը դարձել էր Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող, հյուրընկալվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում:
«Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտել ձեզ, մարզիչների կատարած աշխատանքի և այս նվաճման համար: Բայց չպետք է բավարարվել այս ձեռքբերումով և շարունակեք առաջ գնալ: Անշուշտ այս հաղթանակում իր մեծ ներդրումն ունի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը»,-շեշտեց նախարար Գաբրիել Ղազարյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը խորհրդանշական մեդալ փոխանցեց նախարար Գաբրիել Ղազարյանին:
ՀԱՕԿ լրատվության բաժին