Բասկետբոլի երիտասարդական հավաքականը զիջեց Մակեդոնիայի թիմին

21:50 - 15 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

Հունաստանի Խալկիդա քաղաքում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Մակեդոնիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 56:67 հաշվով: Այս խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի անդամ Սթիվեն Էնոչն էր:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի Պորտուգալիայի հետ: Խաղը կկայանա Հուլիսի 16-ին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ