Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Հունաստանի Խալկիդա քաղաքում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Մակեդոնիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 56:67 հաշվով: Այս խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի անդամ Սթիվեն Էնոչն էր:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի Պորտուգալիայի հետ: Խաղը կկայանա Հուլիսի 16-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին