Աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին կներկայացնեն 6 աթլետներ:
Ուկրաինայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը ցատկելով 8 մետր 15 սմ Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել:
Մինչ այս աթլետիկա մարզաձևից Օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Ամալիյա Շարոյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):
Ընդհանուր առմամբ Հայաստանն այս պահի դրությամբ ունի 31 ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
ՀԱՕԿ լրատվության բաժին