Հայ բասկետբելիստները` փոքր երկրների Եվրոպայի առաջնության մասին

14:00 - 26 Հուն, 2016

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 26-ին մեկնում է Մոլդովա, որտեղ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Մեկնումից առաջ, ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում բասկետբոլիստները խոսեցին իրենց ակնկալիքների մասին:

Զարեհ Զարգարյան. Շատ ուժեղ թիմ է հավաքվել աշխարհի տարբեր տեղերից: Տղաներն իրար լավ հասականում են՝ լավն են և ուժեղ: Իսկ մարզիչը շատ լավն է, ով մեծ փորձ ունի: Մենք, բացի հաղթանակից, ուրիշ ակնկալիք չունենք Եվրոպայի առաջնությունում: Մեզ հարկավոր է միայն միասնական գործել:

Մայք Դանիելյան. Հրաշալի թիմ է հավաքվել: Այս երեք շաբաթների ընթացում լավ մարզվեցինք միասին և կարող ենք լավ թիմ դառնալ: Բացի այն որ թիմն ունի շատ լավ խաղացողներ, հարկավոր միասնական թիմի պես գործել: Ամեն խաղից հետո քիչ-քիչ իրար ավելի լավ ենք հասկանում: Իսկ մեր մարզիչը պրոֆեսիոնալ է և գիտի` ինչ անել:

Ամիրան Ամիրխանով. Տղաները հաղթելու մեծ ցանկություն ունեն, ուզում ենք հաղթել Եվրոպայի այս առաջնությունում: Անցած գրեթե մեկ ամսվա ընթացքում մենք արդեն շատ լավ ենք իրար հասկանում: Անկախ նրանից, որ տարբեր լեզուներով ենք խոսում, իմ կարծիքով շատ լավ ենք իրար հասկանում: Մարզիչը մեր առաջ մեծ խնդիր է դրել և ես վստահ եմ, որ դա հնարավոր է կատարել: Իսկ Դանսթոնը իսկական պրոֆեսիոնալ է, ով բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում:

Արթուր Խաչատուրյան. Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ միասին ենք և մարզվում ենք ամեն օր: Մենք կկարողանանք հաղթել Մոլդովայոմ, քանի որ ուժեղ թիմ ենք: Կարծում եմ, այլ թիմեր պետք է մեզնից վախենան: Իրականում մեր օրերը շատ հետաքրքիր են անցնում, քանի որ ամերիկացիները ռուսի հետ խոսում են հայերեն, սլավոնը մեկ ուրիշի հետ անգլերեն, այս ամենը շատ զվարճակի է, բայց և շատ հետաքրքիր: Մենք շատ շուտ հարմարվեցինք մարզչին հետ և հասկացանք միմյանց:

Անդրե Մկրտչյան Սփայթ. Ես շատ սիրեցի թիմակիցներիս, քանի որ իրենք շատ լավ են: Մենք մտածում ենք միմյանց մասին, ինչպես նաև մեր մարզչի մասին: Բոլորս այստեղ ենք սրտի նույն թրթիռով և թիմային խաղով կարող ենք հաղթել: Ես ինձ շատ ավելի շատ հայ եմ զգում, քանի որ մեծացել եմ մորս կողքին: Թեպետ կիսով չափ եմ հայ, սակայն ինքս ինձ իսկական հայ եմ զգում: Հայաստանը շատ եմ սիրում (Խմբ. այս բառերը Անդրեն ասաց հայերենով): Բոլորը խենթի պես են նայում վրաս, երբ խոսում եմ հայերեն:

 

Արտյոմ Թավաքալյան. Դեռևս անցած տարի Մ20 տարեկանների թիմում այս հավաքականից մի քանիսի հետ խաղոմ էինք միասին, և գիտենք միմյանց: Իսկ նորեկներին շուտ հարմարվեցի, քանի որ ինքս էլ խաղացել եմ ԱՄՆ-ում: Մենք Եվրոպայի առաջնությանը մասնակցում ենք ոսկե մեդալ նվաճելու համար: Մարզիչ Գյոկչյանը մեծ փորձի ունի և իսկական պրոֆեսիոնալ է:

Պյոտր Ստեփանյանց. Մենք մարտական ենք տրամադրված և խաղալու  ենք միայն հաղթանակի համար: Իհարկե մի քիչ հուզմունք կա, քանի որ առաջին միջազգային մրցաշարն է և պետք է արդարացնենք բոլորի հույսերը:

Միքայել Պողոսյան. Մենք Մոլդովա ենք մեկնում միայն հաղթանակի հետևից: Թիմակիցներս բազմալեզուն են, բայց բոլորս էլ խոսում ենք բասկետբոլի լեզվով: Խաղադաշտում մենք իրար ավելի լավ ենք հասկանում, քան դրանից դուրս: Մեր յուրաքանչյուր խաղին պետք է լուրջ մոտեցում ցույց տանք:

Սերգեյ Պոլուխին. Ես Հայաստանի հավաքականում առաջին անգամը չէ, որ խաղում եմ, բայց ազգային թիմում խաղալն այլ է: Տղաները շատ աշխատասեր են: 100 տոկոսով մարզվում են և նախապատրաստվում են: Մեր թիմում թույլ կողմեր չկան: Բոլոր մրցակիցներին պետք է հարգենք և խաղանք միասնական թիմի պես: Իսկ երբ մեզ հետ խաղում է Դանսթոնը, ավելի վստահ ենք  խաղում:

Անդրեյ Կոնստանտինով. Մեզ մեծ հաճույք պատճառեց միասնական խաղերը: Այո, մենք կատարեցինք մեր առաջ դրված խնդիրը, փորձարկեցին մի քանի կոմբինացիաներ: Առաջին պահից էլ ակնհայտ էր, որ Դանսթոնը իսկական պրոֆեսիոնալ է:

Բրայան Դանսթոն. Մենք պետք է թիմի պես խաղանք: Խաղընկերներս բարձր մակարդակի են: Ամեն ինչ կանենք հաղթելու համար:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

 

 

 

Այլ նորություններ