Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն արժանացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի

12:25 - 25 Հուն, 2016

Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունում:

Վերջինիս կողմից կատարված դոպինգ-թեստերի արդյունքում 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք էին ցույց տվել: 

Նրանց թվում է եղել ծանրամարտի 2015 թվականի 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը, ում որակազրկման պատճառով Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի: Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտում՝ չորրորդն էր:

Հարկ է նշել, որ նույն արդյունքը գրանցել էր նաև աշխարհի փոխչեմպիոն եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Ահմեդը, ով անձնական քաշով ավելի թեթև էր Կարապետյանից: Չեմպիոն էր դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Նիժատ Ռահիմովը (372 կգ):

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ