Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց խուլերի շախմատի աշխարհի անհատական 16-րդ առաջնությունը:
Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում նմանատիպ միջազգային մրցաշար: Հայաստանի ներկայացուցիչներից պատանի Սարո Մելքոնյանը վաստակելով 4 միավոր նվաճել է արծաթե մեդալ, իսկ վետերան Հակոբ Հակոբյանը 4.5 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր:
Առաջնությանը մասնակցել են 24 պետության 120 խուլ շախմատիստներ, որոնք մրցել են 3 տարիքային խմբերում:
ՀԱՕԿ լրատվության բաժին