Սերգեյ Վարդազարյանը` թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

17:55 - 21 Մայ, 2016

Շվեյցարիայում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանը առավելության հասնելով իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: 

Մայիսի 19-22-ը անցկացվող Եվրոպայի առաջնությունում թաեքվոնդոյի ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ Հայաստանը ներկայացնում են 6 մարզիկ՝ Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ):

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ