Հայ բռնցքամարտիկների մրցակիցները Ուկրաինայի ներկայացուցիչներն են

23:15 - 18 Մայ, 2016

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է կանանց աշխարհի առաջնության կշռման արարողությունը և վիճակահանությունը:

Հայաստանի 2 ներկայացուցիչները` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը ռինգ դուրս կգան մայիսի 19-ին և պայքարը կսկսեն 1/32-րդ փուլից:
Վիճակահանության արդյունքում  2 բռնցքամարտիկներին առաջին փուլում բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչները:
Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ