Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի են խաղացել: Հաղթանակ են տոնել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը:
Մայիսի 17-ին կկայանա 6-րդ տուրի պարտիաները:
ՀԱՕԿ լրատվության բաժին