Լիլիթ Մկրտչյանը կրկին ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ակումբային առաջնությունում

10:40 - 04 Մայ, 2016

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կրկին ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ակումբային առաջնությունում:

Մրցաշարի երրորդ տուրում Մկրտչյանը խաղում էր Կարինա Ամբարձումովայի հետ և կիսեց միավորը: «Յուգրա» հաղթել է «Լադյա»-ին 3,5-0,5 հաշվով և այժմ երկրորդ տեղում է:

Հաջորդ տուրում «Յուգրան» կմրցի մոսկովյան մեկ այլ ակումբի հետ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ