Ծանրորդները սկսել են նախապատրաստվել Օլիմպիական խաղերին

10:00 - 03 Մայ, 2016

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին:

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ սկսել են նախապատրաստվել Օլիմպիական խաղերին: Այս օրերին թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս անգամ հավաքին չեն մասնակցում Սմբատ Մարգարյանը, ով վնասվածք ունի, և Ռոստամ Կարապետյանը:

Ուսումնամարզական հավաքը կեզրափակվի մայիսի 15-ին, իսկ արդեն մայիսի 18-ից թիմը մեկ այլ հավաք կանցկացնի Աբովյան քաղաքում:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ