Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում շարունակվում է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը:
Մրցումային երկրորդ օրը 100 մետր դելֆին լողաձևում Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: Ռեկորդակիր Արթուր Բարսեղյանը տարածությունը լողաց 59.64 վայրկյանում: 1982 թվականից մինչ այս ռեկորդը պատկանում էր Կարեն Սիրեկանյանին (59.90 վայրկյան):
Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Տաթևիկ Բադանյանը, Վանիկ Բարսեղյանը (50 մետր բրաս), Անի Պողոսյանը, Վլադիմիր Մամիկոնյանը (200 մետր ազատ ոճ), Արթուր Անտոնյանը, Անի Պողոսյանը (50 մետր թիկնալող), Լևոն Խաչատրյանը, Ջուլիետա Գևորգյանը (200 մետր համալիր լող), Արթուր Բարսեղյանը, Ջուլիետա Գևորգյանը (100 մետր դելֆին):
Լողի Հայաստանի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 28-ին և կավարտվի ապրիլի 30-ին:
Լուսանկարներն՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին