«Օլիմպավանում» կայացավ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որին ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ պատվավոր նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ՀԱՕԿ փոխնախագհները և մինչ այս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ մարզիկները:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով ողջունելով ներկաներին, խոսքը փոխանցեց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին: Վերջինս ներկայացրեց Ռիո-2016-ի համար կատարված և կատարվելիք աշխատանքները: Ներկաներին ողջունեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.
«Անհրաժեշտ է կազմակերպված, հետևողականորեն գործել, քանի որ մեծ ակնկալիքներ ունենք Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից։ Պետք է Ռիոյում մեր մարզիկները պատվով ներկայացնեն մեր պետությունը:Մինչ այսօր արվածը մեզ հանգիստ նստելու և սպասելու իրավունք չի տալիս։Ես շատ լավ գիտեմ մեր յուրաքանչյուր օլիմպիականի հնարավորությունների սահմանը: Անկասկած, ամեն ինչ անելու ենք ոսկե մեդալներ նվաճելու համար»,-շեշտեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ամփոփ զեկույցներով հանդես եկան նաև մինչև օրս օլիմպիական ուղեգրեր նվաճած հավաքականների մարզիչները:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լսեց բոլոր մարզիչներին և վստահեցրեց, որ Ռիո-2016-ին նախապատրաստվելու ընթացքում ոչ մի հավաքական և մարզիկ որևէ խնդիր չի ունենա:
ՀԱՕԿ նախագահը ողջունեց և քաջալերեց մարզիկներին՝ նրանցից ակնկալելով ամենաբարձր արդյունքները:
Հանդիպման վերջում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լուսանկարվեց ուղեգիր նվաճած հայ մարզիկների հետ:
Լուսանկարներն՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին