Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ավագ տարիքի երիտասարդների / մինչև 23 տարեկաններ / աշխարհի առաջնությունը: Հիշեցնենք, որ մեր պատվիրակներից չեմպիոնի կոչմանն է արժանացել Հայկ Խլոյանը / 97 կգ /, իսկ նրա թիմակից Շանթ Խաչատրյանը / 72 կգ / դարձել է արծաթե մեդալակիր:
Արմեն Բաբալարյանի գլխավորած ՀՀ թիմը, Իրանի և Վրաստանի ընտրանիներից հետո, ճանաչվել է երրորդը:
Առաջնության մրցագորգերի վրա այսօրվանից իրենց պայքարն են սկսել ազատ ըմբշամարտի մասնակիցները: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ասպարեզ կհանի տասը մարզիկի: