ՓԱՐԻԶ 2024. ԱՐՎԵՍՏ ԳՈՒՄԱՐԱԾ ՍՊՈՐՏ

12:37 - 02 Օգո, 2024

Փարիզի խաղերի ամենահիշարժան պատկերներից մեկն այն է, որ  յուրաքանչյուր մրցման  մեկնարկից առաջ, մի մարդ, փայտե գավազանով  երեք անգամ հարվածում  է հատակին:

Դա հայտարարություն է այն մասին, որ մրցաշարն արդեն սկսվում է:

Արարողությունը հաճախ վստահում են սպորտի աստղերին: Օրինակ, բռնցքամարտի մրցաշարը բացել է  Գենադի Գոլովկինը, թենիսինը՝  լեռնադահուկային սպորտից օլիմպիական չեմպիոն Լինդսի Վոնը, լողինը՝   օլիմպիական կրկնակի չեմպիոն Ալեն Բեռնարին և այլն:  

Իսկ դա  ի՞նչ ծես է։

Ֆրանսիայում այդ խորհրդանշական ժեստը վաղուց կիրառվել է թատրոնում՝  ներկայացումների սկսվելուց առաջ։

Հատակին կատարած երեք հարվածը հանդիսատեսին տեղեկացրել է, որ վարագույրը բացվում է և,  ուրեմն, կենտրոնանալու ժամանակն է։ Սա մեր ժամանակներում մոտավորապես երրորդ զանգի նման մի բան է, որին  սովոր ենք:

Հստակ հայտնի չէ, թե երբ և որտեղ է առաջացել այդ ավանդույթը։ Որոշ  աղբյուրներ տալիս են  դրա ծագման մի քանի վարկած՝ միջնադարից մինչև 17-րդ դար։

Ծեսն առաջին անգամ  է կիրառվում  օլիմպիական խաղերում։ Կազմակերպիչները բացատրում են, որ այն ներկայացրել են մի քանի նպատակներով. նշանավորել  Ֆրանսիայի գեղարվեստական և թատերական մեծ ժառանգությունը, ստեղծել ամուր կապ հանդիսականի և մարզիկների միջև և, հիշեցնել, որ օլիմպիական խաղերի յուրաքանչյուր միջոցառում յուրահատուկ ներկայացում է, որն արժանի է հանրության ուշադրությանն ու հարգանքին։

 

Այլ նորություններ