ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

11:17 - 03 Ապր, 2024

Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողության փորձը Սենա գետում, որը նախատեսված էր ապրիլի 8-ին, չեղարկվել է: Պատճառն այն է, որ ջրի  մակարդակը  բարձրացել է:  Այս մասին հաղորդում է Le Parisien պարբերականը:

Վարարած Սենայով  մեծ նավերը անկարող են անցնել կամուրջների տակով:  Փորձը կանցկացնեն մայիսի 27-ին։

Խաղերի կազմկոմիտեն վստահեցնում է, որ միջոցառման հետաձգումը որևէ կերպ չի ազդի նախապատրաստության վրա:

Նախատեսվում է մոտ 180 նավի մասնակցություն: Դրա  կեսը կօգտագործվի մարզական պատվիրակությունների տեղափոխման համար, իսկ մյուս կեսը կծառայի անվտանգության և տեխնիկական խմբերին:

 

 

Այլ նորություններ