Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը նորվեգական Ֆորդե քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Կանանց մրցաշարի 69 կգ քաշային կարգոմ մրցում էին 9 ծանրորդ: Պոկում վարժության ժամանակ Ավդալյան առաջին մոտեցմամբ բարձրացրեց 100 կգ, այնուհետ՝ 105կգ, սակայն անհաջող ստացվեց 107 կգ: Այս կերպ Ավդալյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Առաջին տեղում Բելառուսի ներկայացուցիչ Դարյա Պաչաբուտն էր:
Հրում վարժության ժամանակ Ավդալյանը կատարեց իր բոլոր երեք մոտեցումները: Նախ 122, հետո 127 և վերջում էլ 132 և նվաճեց փոքր ոսկե մեդալը: Երկամարտի 237 կգ արդյունքով Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ապրիլի 15-ին մեդալների համար կպայքարի 75 կգ քաշայիին Սոնա Պողոսյանը, ով կմրցի A ենթախմբում:
Լուսանկարներն՝ այստեղ
Նորվեգիա, Ֆորդե
ՀԱՕԿ լրատվության բաժին