Քիշնևում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունը:Հայաստանի պատվիրակները գերազանցեցին սպասելիքները: Նրանք հավաքականի հաշվեկշռին գրանցեցին 10 մեդալ / 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե /:
Հաղթեցին և չեմպիոնի պատվանդանին կանգնեցին Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (89 կգ):
Երկրորդը ճանաչվեց Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ) : Երրորդ տեղը գրավեցին Յուղաբեր Ամրոյանը (40 կգ), Կարլեն Դավթյանը (49 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ) և Աշոտ Մարգարյանը (102 կգ):
Առաջնությունը ցույց տվեց, որ մեզանում հուսալի հերթափոխ է աճում, մանավանդ, որ ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի սաները թիմային պայքարում գրավեցին առաջին տեղը: