Դոհայում մայիսի 7 – 13 – ը տեղի կունենա աշխարհի ձյուդոյի հերթական առաջնությունը: Միջազգային ֆեդերացիայի նոր որոշումով թույլատրվում է տատամի ելնել միայն այն ձյուդոիստներին, ովքեր իրենց քաշային կարգում տեղ ունեն համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակի ցանկում:
Դոհայի ստուգատեսում հանդես կգան 99 երկրների 667 պատվիրակներ / 347 տղամարդ և 320 կին /:
Հայաստանից մրցելույթ կունենա հավաքականի առաջատար, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, որը դասակարգումով 90 –րդն է, իսկ օլիմպիականի աղյուսակով Ֆերդինանդը իր քաշային կարգում 143 միավորով 76 –րդն է: