IWF – Ն ՎՍՏԱՀ Է

10:47 - 07 Մար, 2023

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) ղեկավարությունը  Սան Մարինոյում, միջազգային ֆեդերացիայի / IWF /  գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի գրասենյակում,  մասնակցել է  աուդիտորների տարեկան հանդիպմանը: 

EWF-ի վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունները կներկայացվեն կազմակերպության  համագումարում, որը տեղի կունենա ապրիլի 15-23-ը Երևանում ՝  Եվրոպայի առաջնության օրերին: Ինչպես հայտնի է, այդ մրցաշարը նաև ընտրական բնույթ է կրում 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար:  

IWF-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն  եվրոպացի գործընկերներին առաջիկա մրցումներում  մաղթել է հաջողություններ, մասնավորապես՝ հաջորդ ամսին Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Նա վստահություն է հայտնել, որ   EWF-ի հանձնառությամբ հայաստանյան ստուգատեսը կարևոր իրադարձություն կդառնա  եվրոպացի ծանրորդների համար:

 

Այլ նորություններ