Հայ գեղասահորդները մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

10:00 - 31 Մար, 2016

ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Առաջինը պայքարի մեջ մտան պարային զույգերը: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը 47,11 միավորով 30 մասնակցի մեջ զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը: Կարապետյան-Սենեկալ զույգը չի մասնակցի ազատ ծրագրին:

Տղաների մենասահքում Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակիցների թվում վերջինն էր: Նա հավաքեց 49,36 միավոր: Հայրապետյանը ևս չի մասնակցի ազատ ծրագրին:

Մարտի 31-ին կմրցեն արդեն աղջիկները: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը ընդգրկված է 5-րդ ենթախմբում: Աղջիկների մենասահքին կմասնակցեն 38 գեղասահորդներ:

 

Լուսանկարը՝ zimbio.com

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ