Լևոն Արոնյանը 5-րդն էր հավակնորդների մրցաշարում

20:00 - 28 Մար, 2016

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում զբաղեցրեց 5-րդ տեղը:

Մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում, Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին պարտիայի 33-րդ քայլին:

Արոնյանը հավաքեց 7 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ Սերգեյ Կարյակինը, ով 14 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ