Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում։
Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրի կենտրոնական պարտիան Արոնյան-Կարյակին խաղն էր, քանի որ մրցում էին առաջատարները։ Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով։ Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիին։
Այժմ թե Արոնյանը, թե Կարյակինն ունեն 4,5 միավոր և շարունակում են կիսել 1-ին և 2-րդ տեղերը։ Հաջորդ տուրուն Արոնյանը կխաղա Անիշ Գիրիի հետ։
ՀԱՕԿ լրատվության բաժին