<< Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի նախապատրաստական և հատկապես լուսաբանման աշխատանքները քննարկելու նպատակով, շահագրգիռ տարբեր կազմակերպությունների ավելի քան 270 պատասխանատուների մասնակցությամբ նիստ է անցկացվել:
Միջոցառման պատվիրակներին ողջունել է կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգուն:
ՄՕԿ –ի, կազմկոմիտեի, հովանավոր ընկերությունների, համաշխարհային օլիմպիական գործընկերների և հեռարաձակողների համաշխարհային միության ներկայացուցիչները այցելել են Լը Բուրժեում գտնվող միջազգային հեռարձակման կենտրոն, որը կծառայի ամառային 33 –րդ խաղերի լուսաբանմանը:
Ներկաները ծանոթացել են կենտրոնի տեխնիկական արտադրամասի պայմաններին և հնարավորություններին:
Շրջայցի ընթացքում մասնակիցները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների համար և գրանցել են լուրջ առաջընթաց:
Փարիզն առաջին քաղաքն է, որն ամբողջությամբ իրագործում է միջազգային օլիմպիական կոմիտեի << Օլիմպիական օրակարգ - 2020+5 >> ծրագիրը: