Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հաստատել է << Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափը և նախնական ժամանակացույցը:
Առաջիկայում ՄՕԿ-ի պաշտոնական կայքում կհրապարակվի ամառային խաղերի համար ազգային օլիմպիական կոմիտեների և մարզիկների ընտրության բոլոր հնարավոր ուղիները։
Հատուկ ուշադրություն է դարձվելու օլիմպիական ծրագրում արդեն տեղ գտած մարզաձևերին՝ ժայռամագլցում, սքեյթբորդինգ, բրեյքդանս և BMX ֆրիսթայլ:
2024թ. մարտ - հունիս ամիսների ընթացքում կվիճարկվեն այդ մարզաձևերի օլիմպիական ուղեգրերը:
Կազմկոմիտեն հաստատել է մրցումների մեկնարկի և ավարտի ժամանակացույցը: Այն ծրագրված է այնպես, որ բոլոր մարզիկ -մարզուհիները կարողանան մասնակցել բացման և փակման հանդիսավոր արարողություններին։
ՄՕԿ-ի գործկոմը համաձայնեցրել է նաև բռնցքամարտի և ծանրամարտի մրցաշարերի քաշային կարգերը։ Այդ որոշման համաձայն պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական ռինգ դուրս կգան հավասար թվով տղամարդիկ և կանայք:
Փարիզում մրցումները կսկսվեն բացման արարողությունից երկու օր շուտ:
19 օրվա ընթացքում 32 մարզաձևերում կխաղարկվի պարգևների 329 հավաքածու: