ՏԱՐԵՄՈՒՏԻ ՈՒՂԵՐՁ

15:47 - 21 Դեկ, 2021

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) նախագահ Վիտոլդ Բանկան տարեվերջյան ուղերձ է հղել  մարզիկներին.  <<   WADA – ն ամեն ջանք գործադրում է <<  մաքուր  >> սպորտի համար:  Դա կազմակերպության 2020-2024թթ.  ռազմավարական ծրագրի մի մասն է, որը  մշակվել է շահագրգիռ կողմերի արձագանքների հիման վրա, ներառյալ՝ մարզիկների :

WADA-ն այժմ ավելի ակտիվ է, քան ընդամենը վեց կամ յոթ տարի առաջ էր:  Կատարվել են կառավարման լայնածավալ բարեփոխումներ և զգալիորեն ուժեղացվել է   կրթական գործունեությունը: 

Հակադոպինգային կրթությունը հիմնված է սպորտում <<  մաքուր մնալու >>  սկզբունքի վրա:

Մարզիկները  երիտասարդ տարիքում  երազում են օլիմպիական մեդալ նվաճելու մասին: Կարևոր է պաշտպանել և աջակցել այն մարզիկների երազանքները,  ովքեր ձգտում են հաջողության հասնել մաքուր ճանապարհով, առանց խաբեության:

Այդ իսկ պատճառով 2021թ. համաշխարհային հակադոպինգային օրենսգիրքը ներառում է դոպինգի կանխարգելման, հայտնաբերման, կիրարկման և օրենքի գերակայության վերաբերյալ դրույթները: 

Կրթվածությունը հակադոպինգային ծրագրի առանցքային բաղադրիչն է և գործարկվել է 2021թ.  հունվարի 1-ից:

Կան մարդիկ, ովքեր ցանկանում են քաղաքականացնել դոպինգի դեմ պայքարը: Մեզ  համար կարևոր է խտրականություն չդնել:

Համաճարակը աշխարհում շարունակում է ազդել  յուրաքանչյուրիս   առօրյա կյանքի վրա և հակադոպինգային համակարգը բացառություն չէ: Omicron-ի և COVID  այլ շտամների հետ կապված վերջին զարգացումները մտահոգիչ են: Մենք  համապարփակ ուղեցույց ենք տրամադրում  հակադոպինգային կազմակերպություններին և մարզիկներին, որը կշարունակվի Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ ու ընթացքում:

Հակադոպինգային համակարգը հիմնված է համագործակցության վրա, որի շնորհիվ  ճիշտ  գործեցինք  Տոկիոյի ամառային  խաղերում։ 

Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել միջազգային թեստավորման գործակալության (ITA) և խաղերի հակադոպինգային աշխատանքային խմբի հետ, որպեսզի  բոլոր մարզիկները համարժեք թեստավորվեն: Պեկին կգործուղվի  անկախ դիտորդների թիմ, որը տեղեկատվություն կտրամադրի ITA-ին և ՄՕԿ-ին՝   հակադոպինգային գործընթացի վերաբերյալ:

Պետք է հայտնաբերել  համակարգին խաբել ցանկացողներին։ Սա մշտական և անվերջանալի  մարտահրավեր է, որին  բախվում ենք: Պետք է սպորտը  պաշտպանել  դոպինգ կոչվող  չարիքից: Ահա թե ինչու ընդլայնվել է  մարզիկների ներկայացուցչությունը կազմակերպությունում >>:

 

 

 

Այլ նորություններ