ՄՕԿ – Ը ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է

11:07 - 01 Դեկ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)  մտադիր չէ  կորոնավիրուսի նոր շտամի պատճառով չեղարկել կամ հետաձգել Պեկինում 2022թ.  կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերը:  

«Մենք հիմնվում ենք միջազգային  մարզական  միջոցառումների անցկացման հաջող փորձի, ներառյալ ՝ Տոկիոյի խաղերը և Չինաստանում ներկայումս գործող COVID-19-ի զսպման քաղաքականության վրա», - ասվում է ՄՕԿ-ի  տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև , որ Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ վիրուսի տարածմանը հակազդելու ծրագրի բոլոր կետերը կենսականորեն կարևոր  են և  խաղերը  անվտանգ դարձնելու համար։ Սահմանված կանոնագրքի  առաջին հրատարակությունը արդեն ներկայացվել է, իսկ երկրորդը կթողարկվի առաջիկայում: 

ՄՕԿ-ը նաև  ասել է, որ  բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, կարող են հարմարեցվել՝ հաշվի առնելով ցանկացած կոնկրետ հանգամանք։

Ըստ կանոնադրության  խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու համար հունվարի 23-ից  կներդրվի փակ օղակի կառավարման համակարգ:

Փակ համակարգը կներառի խաղերի հետ կապված բոլոր ոլորտները, ներառյալ ժամանումներն ու մեկնումները, տրանսպորտը, բնակեցումը, սնունդը, մրցումները,  բացման ու փակման արարողությունները: Մասնակիցներին կթույլատրվի տեղաշարժվել խաղերի հետ կապված հաստատություններ: Կստեղծվի նաև  հատուկ տրանսպորտային համակարգ։ 

Ինչպես հայտնի է, նոր շտամի պատճառով  Շվեյցարիայի Լոզան քաղաքում չեղարկվել է  ձմեռային ունիվերսիադան, որը պետք է անցկացվեր դեկտեմբերին:

Այլ նորություններ