ՈՒԵՖԱ կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում Երևանի << Ալաշկերտը >> հինգ խաղում միավոր չի վաստակել: Հերթական տուրում / Ֆինլանդիայում / մեր թիմը տեղի ՀԻԿ –ին զիջեց նվազագույն ՝ 0 : 1 հաշվով և Ա խմբի մրցաշարային աղյուսակում մնաց ետնապահի դիրքում:
Վերջին ՝ վեցերորդ մրցամարտը ալաշկերտցիները սեփական հարկի տակ, դեկտեմբերի 9 –ին, կանցկացնեն Թել - Ավիվի << Մակքաբիի >> հետ : Իսրայելի այդ ակումբը հաջորդ փուլն անցնելու ծրագիրը գործնականում կատարել է և նրա համար երևանյան հանդիպումը միավորների առումով նշանակություն չունի: Հիշեցնենք, որ թիմերի իսրայելյան խաղում մերոնք տանտերերի դարպասը կարողացել են գրավել երկու անգամ և պարտվել են 2 : 4 հաշվով: